Փետրվարի 1-ի, ժամը 17.30-ի դրությամբ, ՀՀ-ում ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ առատ տեղումների պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհը:
Վրաստանի տարածքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի/Պոստա/-Կոբի հատվածում իրականացվում են մաքրման աշխատանքներ և երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է:










































