Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում կտրուկ ընկել է լիմուզինների պահանջարկը: Վարձակալությամբ լիմուզիններ տրամադրող «Ավտո ռենտ Ջորջիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Խաչապուրիձեն հայտարարել է, որ վերջին շրջանում այդ ավտոմեքենաների պահանջարկն անկում է ապրել 50-60 տոկոսով.
«Դա պայմանավորված է շուկայում աճող մրցակցությամբ և բնակչության սոցիալական դրությամբ: Սպառողների 99 տոկոսն այդ ավտոմեքենաները վարձակալում են միայն հարսանիքների համար: Մինչդեռ գործարարները գործնականում որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերում դրանց նկատմամբ: Երբեմն լիմուզիններ վարձակալում են որևէ օտար երաժշտի գալստյան դեպքում»:
Նշվում է, որ Վրաստանում լիմուզինի վարձակալության մեկ ժամն արժե 150 լարի (մոտ 88 դոլար):







































