Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

15-ամյա Հայկը մանկական գաղութում հայտնվել է սուտ ցուցմունքով

15-ամյա Հայկը ընդամենը դպրոցական է, բայց արդեն հասցրել է զգալ արևին ճաղերի հետևից նայելու դառնությունը:

Մեկ տարի առաջ ցոգոլի գողության էին գնացել ընկերների հետ, սակայն նրանցից Վարդանը չէր կարողացել ժամանակին փախչել, և երբ վնասվածք ստանալու պատճառով հայտնվել էր հիվանդանոցում, երրորդ ընկերը` Արսենը, ոստիկաններին ստել էր, թե Հայկն է հրել-գցել Վարդանին, ինչի հետևանքով էլ նա վնասվածք է ստացել: Ոստիկանները բռնել էին Հայկին, իսկ նրա միակ հարազատը` տատիկը (մայրը ամուսնուն և Հայկին լքել էր, երբ վերջինս 1 տարեկան էր եղել, հարբեցող հորն էլ մի օր ջրհորում էին գտել` խեղդված) չէր կարողացել ապացուցել իրավապահներին, որ թոռան դեմ սուտ ցուցմունք են տվել: Հայկին տարել էին մանկական գաղութ: Եվ միայն մի քանի ամիս անց հենց Վարդանի ծնողներն էին կարողացել ապացուցել ու Արսենին էլ ստիպել են խոստովանել, որ իրականում նա ստել էր. Հայկը Վարդանին ոչնչով չէր վնասել: Սակայն ճաղերի հետևում անցկացրած 7 ամիսները խոր հետք են թողել Հայկի կյանքում: Նա այլևս առաջվանը չի, չի ժպտում, ինքնամփոփ է ու լռակյաց: Որքան էլ ցավալի է Հայկի պատմությունը, նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:

Անչափահաս դատապարտյալների կրթության ու վերականգնման, նրանց հետ համապատասխան պրոֆեսիոնալ վերաբերմունքի վերաբերյալ քննարկումներ վերջին տարիներին Հայաստանում հաճախ են լինում: Մասնագետները միանշանակ պնդում են, որ դրանք պետք է դիտարկվեն որպես գերակա շահ, տվյալներ ու ուսումասիրություններ են վկայակոչվում, համաձայն որոնց` վերջին տասնամյակում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել անչափահասների արդարադատության համակարգի բարելավման գործում:

Նվազել է բանտարկության դատապարտված երեխաների, ինչպես նաև ուղղիչ հաստատություններում պատիժ կրող երեխաների թիվը: Սակայն բոլորն էլ միաբերան ընդգծում են, որ, այնուամենայնիվ, դեռևս առկա են օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների համար ոչ հստակ քաղաքականություն և ծրագրեր, որոնք թույլ չեն տալիս այդ երեխաներին վերաինտեգրվել իրենց համայնքներում և դառնալ լիիրավ քաղաքացիներ: Այս հարցի մասին վերջերս բարձրաձայնեց նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը անչափահասների արդարադատության բարեփոխումներին նվիրված համաժողովի ընթացքում: Եվրամիության ներկայացուցիչ Օննո Սայմոնսն էլ ընդգծեց, որ առկա խնդիրներն ընդունում է նաև ՀՀ կառավարությունը և պատրաստակամ է ջանքեր թափել ու բարելավել վիճակը: Սակայն օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների իրավունքների իրացումն ու սոցիալական և վերականգնողական ծառայություններից օգտվելու հնարավորությունը առայժմ ընդամենը գեղեցիկ բառերի շարան է մեր հասարակությունում: Չունենք ո՛չ մասնագիտացված դատավորներ, ո՛չ էլ քննիչներ, որոնք արհեստավարժ լինեն անչափահասներին քննելիս:

2009թ. ՀՀ նախագահի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարաններում անչափահասների վերաբերյալ գործեր քննող մեկական դատավոր և վերաքննիչ քրեական դատարանում մեկ դատակազմ մասնագիտացել են անչափահասների վերաբերյալ քրեական գործերով: Սակայն ոլորտին քաջատեղյակ փորձագետները պնդում են, որ հիմա դժվար է իմանալ, թե այդ դատավորներից ով որ դատարանում է աշխատում: «Մենք դիտարկել ենք անչափահասների գործերով դատավարություններ և ոչ մի դեպքում չենք հանդիպել այնպիսի գործի, որը քննում է վերապատրաստված դատավոր»,- ասում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը, իսկ նախագահի հրամանագրով անցկացված վերապատրաստումների վերաբերյալ նշում, թե տեղյակ են, որ անցկացվել են ինչ-որ ոչ պրոֆեսիոնալ մակարդակի վերապատրաստումներ, սակայն պարզ էլ չէ, թե որ դատավորներն են իրականում վերապատրաստվել, որ դատարաններում են նրանք աշխատում, և ընդհանրապես` կա՞ն այդպիսիք, թե՞ ոչ: Միջազգային բանտային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Հայկ Խեմչյանի խոսքով, դատավորների տեղափոխություններ հաճախ են լինում, իսկ ընդհանուր իրավասության յուրաքանչյուր դատարանում անչափահասների գործերով մասնագիտացված դատավոր ունենալու վերաբերյալ ծրագիրը, նրա պնդմամբ, երբեք էլ չի գործել:

Այս ուղղությամբ իրավաբանները պնդում են, որ անչափահասների մասնակցությամբ վարույթ պետք է իրականացվի միայն մասնագիտացված անձանց կողմից, հարցաքննության համար պետք է հարմարեցվեն հատուկ սենյակներ թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում, և դատական նիստերն ընթանան առանց ձգձգումների, ազատազրկում կիրառվի միայն բացառիկ դեպքերում, կրթությունն ու վերականգնումը ճանաչվեն գերակա շահ: Իսկ հանրային պաշտպան Արմեն Կոստանյանն առաջարկում է օրենքով արգելել անչափահասներից ցուցմունք վերցնելը` առանց պաշտպանի ներկայության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում