Հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը Facebook-ի իր էջում այսօր գրում է.
Երբ սահմանափակ, անգրագետ, կես կրթություն ստացած գավառականությունը ստանձնում է «լուսավորչի» դեր (իսկ այսօրավ հայ «առաջադիմականության» կեսն այդ է) ես ուզում եմ դառնալ մոլի պահպանողական, ավանդույթի պաշտպան, որովհետև նույնիսկ ամենամեռյալ, փչացած և սպառված ավանդույթի մեջ առկա է ազնվականության և դեպի բարձրը ձգտելու թեկուզ կարծրացած մնացուկ, որը պետք է պաշտպանել դեսից դենից մի երկու բան կարդացած ռամիկի քրթնած և լպիրշ ձեռքերից:










































