Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերը հայտնել են, որ աֆղանական զինվորական համազգեստով տղամարդը կրակել և սպանել է ՆԱՏՕ-ի զինվորի:
Associated Press-ը գրում է, որ երեքշաբթի օրը տեղի ունեցած այս սպանությունը հերթական դեպքն է, երբ աֆղան զինվորը կամ զինվորական համազգեստով սովորական քաղաքացին սպանում է արտասահմանյան բանակի զինվորի:
ՆԱՏՕ-ն հավելյալ տեղեկություններ չի հայտնել:
Պենտագոնից ասում են, որ թեև աֆղանների կողմից իրենց միջազգային գործընկերների սպանությունների թիվը մեծանում է, բայց դա դեռևս լայն տարածում գտած խնդիր չէ:








































