Բրիտանիայի Times of London թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմական ուժերի գաղտնի զեկույցում ասվում է, որ Պակիստանի կողմից աջակցություն ստացող «Թալիբան» շարժման ներկայացուցիչները պատրաստվում են իրենց ձեռքը վերցնել Աֆղանստանի իշխանությունը, երբ ՆԱՏՕ-ի զորքերը հեռանան երկրից:
Reuters-ը հաղորդմամբ՝ թերթը գրել է, որ շատ աֆղաններ արդեն պատրաստվում են նրան, որ իշխանության գլխին շուտով թալիբներն են լինելու: Երբ ՆԱՏՕ-ի զորքերը այլևս խնդիր չլինեն, թալիբները համոզված են իրենց հաղթանակում:
Ըստ The Times-ի՝ զեկույցը պատրաստվել է Աֆղանստանի Բաղրամ օդային բազայի ԱՄՆ ռազմական ուժերի կողմից` ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացվելու համար: BBC-ն նույնպես տեղեկություն էր հայտնել նման փաստաթղթի վերաբերյալ: