Հունվարի 31-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծն ուղարկվել է Ֆրանսիայի Սահմանադրական դատարան, ինչը առաջացրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դժգոհությունը: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։
Սարկոզին ասել է, որ եթե օրինագիծը դադարեցվի, ապա Սահմանադրական դատարան կուղարկվի նաև Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը:
Օրենքը բողոքարկելու համար հավաքվել է 77 ձայն, թեև բավական էր անգամ 60–ը։
Ըստ Ֆրանսիայի օրենքների՝ Սահմանադրական դատարանը պետք է մեկ ամսվա ընթացքում որոշի՝ համապատասխանո՞ւմ է արդյոք օրենքը Ֆրանսիայի Սահմանադրությանը։







































