Աշխարհի ամենաուժեղ տղան նոր տեսանյութում հրումներ է անում՝ հավասարակշռությունը պահելով շշերի վրա: Տեսանյութն ապացուցում է, որ երեխան շարունակում է ինքն իրեն մարտահրավերներ նետել ու դրանք հաղթահարել:
Daily Mail-ը գրում է, որ YouTube-ում ուրբաթ օրը հայտնված տեսագրությունում 7-ամյա Ջուլիանո Սթրոեան օգտագործում է կանաչ մեծ շշեր՝ հրումներն անելու համար, և 12 հրում է անում:
Սա տղայի առաջին հաջողությունը չէ: 2009 թվականին նա իրականացրել էր 10 մետրանոց ամենաարագ քայլքը՝ ձեռքերի վրա՝ ոտքերի արանքում ծանր գնդակ ունենալով: Դրա շնորհիվ նա հայտնվել էր Գինեսի գրքում:
Տղայի 36-ամյա հայրն ասում է, որ որդին ծնված օրվանից իր հետ մարզումների է գնում: