Daily Telegraph-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան թիմի վերջին մարզումը բաց է թողել հիվանդության պատճառով, իսկ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար նրա հիմնական մրցակիցը` Անդրես Լինդեգորդը, վնասվածք է ստացել և ժամանակից շուտ լքել թիմի մարզումը:
Երիտասարդ իսպանացին, ով Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի շրջանակներում «Լիվերպուլ»-ից կրած պարտության (1:2) հիմնական մեղավորներից մեկն էր, թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին հայտնել է, որ հիվանդության պատճառով չի կարող մասնակցել թիմի մարզմանը, իսկ Լենդեգորդը վնասվածք ստացավ Քարրինգթոնի մարզաբազայում մարզման ժամանակ կազմակերպված երկկողմանի հանդիպման ընթաքում:
Այսպիսով` Ֆերգյուսոնի տրամադրության տակ մնացին երկու դարպասապահներ` Տոմաշ Կուշչակն ու Բեն Էյմոսը, որոնք վերջին անգամ խաղադաշտ դուրս են եկել 2011 թվականի մայիսին:







































