Աֆղանստանի 10 քաղաքացիներից 8-ը գտնում են, որ աֆղանական ազգային ոստիկանությունը չի կարող ապահովել երկրի կարգուկանոնը: Հարցման մասնակիցների 68 տոկոսը համարում է, որ միջազգային զորքերը դեռ պետք է մնան երկրում: Այսպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ը:
Բնակչության մեծ մասին անհանգստացնում է ոստիկանների կաշառակեր լինելու հանգամանքը: Հարցման մասնակիցների կեսից ավելին նշել են, որ ոստիկանները հավատարմություն են պահպանում սեփական կլանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ միջազգային զորքերը մինչև 2014 թ հեռանալու են Աֆղանստանից։









































