Ըստ ՀՀ ազգային վիճակագրության այսօր հրապարակած տվյալների 2011 թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրված ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2011թ. տարեսկզբի նկատմամբ, աճել է 11.7 հազար մարդով (բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշների համադրմամբ):
2011թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 43 հազար 447 ծնված, որը 2010 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3.1 %-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը հազար բնակչի հաշվով նվազել է համապատասխանաբար` 0.5 պրոմիլային կետով և կազմել` 13.3 %:
Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2011 թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մեռելածնության 851 դեպք` 2010 թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 844 դեպքի համեմատ: Մեռելածնության գործակիցը հազար ծնվածի (կենդանի և մեռած) հաշվով կազմել է 19.2 %, 2010 թ.-ի` 18.5 %-ի համեմատ: 2011 թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 28 հազար 30 դեպք: 2010 թ. համեմատ՝ մահվան դեպքերն աճել են 0.4 %-ով:
2011թ. հունվար-դեկտեմբերին, ինչպես և 2010 թ., ծնվածների թվաքանակը 1.6 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճի գործակիցը հազար բնակչի հաշվով 2011 թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 4.7 %՝ 2010 թ. հունվար-դեկտեմբերի 5.2 %–ի համեմատ:








































