Բրիտանական The Guardian թերթի տեղեկատվության համաձայն՝ Սիրիայի վերաբերյալ արևմտա-արաբական բանաձևի նախագիծը կոչ է անում նախագահ Բաշար Ասադին 15 օրվա ընթացքում լիազորությունները հանձնել վարչապետին այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն կհաստատի փաստաթուղթը:
Փաստաթղթում սիրիական կառավարության առջև պահանջ է դրված ազատել ցույցի ժամանակ ձերբակալվածներին, երաշխավորել խաղաղ ցույցերի ազատություն, դուրս բերել զորքերը քաղաքներից և բնակավայրերից:
Նախագծի հեղինակները պահանջում են ԱԵԼ–ի դիտորդներին տրամադրել ազատ և անխոչընդոտ գործելու իրավունք:
Բանաձևի քննարկումն ակնկալվում է հինգշաբթի օրը:









































