Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան այսօր ասել է, որ ՄԱԿ-ի այն բանաձևը, որը պահանջում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հեռանա իշխանությունից, «կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի»:
Associated Press-ը գրում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կքվեարկի բանաձևը, որն առաջակվել է արևմտյան և որոշ արաբական երկրների կողմից: Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկի Սիրիայի դեմ ուղղված ցանկացած խիստ քայլի:
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովն այսօր ասել է, որ Սիրիայի վերաբերյալ արևմտյան երկրների կողմից ստեղծված բանաձևը չի տանում զիջումների, այլ կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:











































