Իրանական Fars News լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սեֆևին հայտարարել է, որ Կատարը Թուրքիային հատկացրել է մի քանի միլիարդ դոլար, որպեսզի վերջինս խնդիրներ առաջացնի հարևան Սիրիայում:
Սեֆևին, կտրուկ քննադատելով Թուրքիայի և մի շարք արաբական երկրների հակասիրիական դիրքորոշումը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը, հետապնդելով սեփական շահերը, որոշակի դեր է հատկացրել այդ երկրներին:
Ըստ Սեֆևիի՝ անդրտարածաշրջանային խաղացողներից առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ը, ապա գալիս են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Իսրայելը:








































