«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ ունենալու վերաբերյալ»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
«Միաժամանակ Գ. Արսենյանը որոշել է նաև իր թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով: Սակայն, եթե նախկինում Գ. Արսենյանը ցանկանում էր իր թեկնածությունն առաջադրել Արաբկիր վարչական շրջանում գտնվող թիվ 004 ընտրատարածքում, ապա այժմ նա որոշել է առաջադրվել Աջափնյակ համայնքի թիվ 006 ընտրատարածքում՝ Աժ ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանի դեմ»: