«Ժողովուրդ»-ը գրում է, որ այս օրերին Աժ աշխատակազմի աշխատակիցները համատարած բացատրագրեր են գրում ամանորյա տոներից հետո իրենց բացակայությունների համար:
«Բացակայությունները, իհարկե, շատ չեն եղել՝ ընդամենը մեկ-երկու օր: Սակայն Աժ նախագահ Սամվել Նիկոյանը փորձում է ամեն գնով ինքնահաստատվել՝ գրավոր բացատրագրեր պահանջելով»:
«ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ հունվարի 9-11-ն առողջական վատ վիճակի պատճառով աշխատանքից բացակայել Է նաև Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
«Նա այդ օրերին գտնվել է ՀՀ-ից դուրս և հիվանդության պատճառով չի կարողացել անգամ Երևան վերադառնալ: Ու չնայած արդեն 20 տարի աշխատում է խորհրդարանում, երեկ՝ երեկոյան, Նիկոյանի կարգադրությամբ ազատվել է աշխատանքից»:











































