Daily Mail-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Նշենք, որ Իսպանական մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ պորտուգալացին Պիրենեյան թերակղզին կլքի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Daily Mail-ը նաև հաղորդում է, որ «կարմիր սատանաներ»-ի 70-ամյա գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կլքի իր զբաղեցրած պաշտոնը: Բացի այդ, շոտլանդացին ընկերական հարաբերություններ է պահպանում Մոուրինյոյի հետ և ցանկանում է, որ իրեն «Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինի պորտուգալացին:
The Sunday Times-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոուրինյոն «Ռեալ»-ից հեռանալու վերջնական որոշում է կայացրել: Նշենք, որ Ժոզեի պայմանագրի ժամկետն «արքայական ակումբ»-ի հետ լրանում է 2014 թվականին, որի` ժամանակից շուտ խզման դեպքում Իսպանիայի առաջնության գործող առաջատարը 20 մլն եվրո փոխհատուցում կստանա:








































