«Պորտու»-ի կիսապաշտպան Ֆրեդդի Գուարին Մարսելո Ֆերեյրայի գործակալը բանակցություններ է վարում Միլանի «Ինտեր»-ի հետ:
«Չեմ թաքցնի, որ աշխատում եմ այդ պայմանագրի կնքման ուղղությամբ: «Ինտեր»-ն այդ տրանսֆերի ձեռքբերման նպատակով դեռ պետք է պաշտոնական առաջարկ անի: Սա հիանալի հնարավորություն է Ֆրեդդիի համար, և նա կարող է ապացուցել, որ իր կարիերան զարգանում է ճիշտ ուղղությամբ»,- գործակալին մեջբերում է FCInterNews-ը:
Ավելի վաղ Գուարինը համաձայնել էր տեղափոխվել «Յուվենթուս», բայց հիմա մոտ է «Ինտեր»-ի կազմը համալրելուն: Պորտուգալական ակումբն արդեն փոխարինող է փնտրում հարավամերիկացուն և դիտարկում է իր նախկին ֆուտբոլիստի` Լուչո Գոնսալեսի թեկնածությունը:








































