Wednesday, 10 06 2026
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Բացառված չէ Թեղուտի վերաբերյալ հռչակագիրը դառնա բանաձև

Թեղուտի վերաբերյալ ԵԽԽՎ հռչակագիրը Թեղուտի փրկության գործընթացի սկիզբն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը`անդրադառնալով նախորդ շաբաթ Թեղուտի վերաբերյալ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված հռչակագրին: Նա չի բացառում, որ հռչակագիրը դառնա բանաձև և դրվի քվեարկության: Ըստ նրա` հռչակագրի հետագա ազդեցությունը կախված կլինի նրանից, թե մեր կողմից հետագայում ինչ որոշումներ և քայլեր կիրականացվեն:

Սաֆարյանի կարծիքով, սա կարևոր փաստաթուղթ է, քանի որ այն ստորագրել է 44 պատգամավոր, որոնցից միայն Զարուհի Փոստանջյանն է Հայաստանից: «Հռչակագիրը դառնում է 44 պատգամավորի քաղաքական, իրավական դիրքորոշում: Սա կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունը, որը կարող է անդրադառնալ այս խնդրին իր զեկույցում, նաև կարող է համապատասխան հանձնաժողովում դառնալ քննարկման առարկա, հարցը կարող է մտցվել օրակարգ և զեկուցող նշանակվել այս թեմայով»,- ասաց Ս. Սաֆարյանը: Նա նշեց, որ շատ ուրախալի կլինեինք, եթե այս քաղաքակիրթ որոշումից Հայաստանի իշխանությունները հետևություններ անեն:

Հիշեցնենք, ոչ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում շրջանառության մեջ դրեց գրավոր հռչակագիր:
«Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագրի դատապարտում» վերտառությամբ քննարկման ներկայացված առաջին փաստաթուղթը, որին իրենց ստորագրություններով միացել են 27 պետություն ներկայացնող 44 պատվիրակներ, առնչվում է Հայաստանի բնապահպանական ճգնաժամին և մասնավորաբար` Թեղուտի խնդրին: Հռչակագրում նշվում է` «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շարունակական ոտնահարումը և պահանջում անվավեր ճանաչել Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումները»: Հռչակագիրն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում