Վաղը՝ հունվարի 31-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձնե ձոն» դասական համերգը՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին։
Համերգի մենակատարներն են Գուրգեն Բավեյանը՝ բարիտոն, Հովհաննես Մանուկյանը՝ երգեհոնահար։
Ստեղծագործության մասերն են՝ «Ձնե ձոն» (ըստ Վանեցու), «Ձմռան պարզ գիշեր» (ըստ Մեծարենցի), «Թափվող ձյան պատկեր» (երգեհոնի մենանվագ), «Ձմեռնամուտ» (ըստ Կոմիտասի), «Ձմեռային լուսին» (ըստ Մյոէի), «Ձյունը լալիս է» (ըստ Շիրազի), «Նախասկզբի պատկեր» (ըստ Դոգենի)։ Խմբավարն է Սոնա Հովհաննիսյանը («Հովեր» կամերային երգչախմբի խմբավար):









































