Ֆիլիպինների ոստիկանությունը հայտնում է, որ նռնակի պատահական պայթյունի հետևանքով սպանվել է մի կոմունիստ ապստամբ և վիրավորվել են 11 քաղաքացիներ, որոնցից 7-ը՝ երեխաներ։
Associated Press-ը գրում է, որ ոստիկանության հաղորդմամբ՝ ապստամբները դասախոսություններ կարդալիս են եղել Բուկիդնոն շրջանում, երբ մեկը պատահաբար վայր է գցել նռնակը:
Պարզ չէ, թե արդյոք զոհվա՞ծ ապստամբի ձեռքում է եղել նռնակը, թե՞ ոչ: Պայթյունի հետևանքով վիրավորված 7 երեխաները 9-16 տարեկան են:
Այս ապստամբները Վաշինգտոնում համարվում են ահաբեկիչներ:





































