Հնդկական գրաքննությունն արգելել է Դևիդ Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի ցուցադրությունը՝ սեքսուալ բնույթի, բռնաբարության և կտտանքների տեսարանների համար:
Ինչպես հաղորդում է The Wrap կայքը, ֆիլմը հնդկական վարձույթում պետք է հայտնվեր 2012 թ. փետրվարի 10-ին, սակայն ֆիլմերի արտոնագրման Հնդկաստանի Կենտրոնական խորհուրդը պահանջել է փոփոխություններ մտցնել ֆիլմում՝ հանելով, քննադատների կարծիքով, չափազանց բաց տեսարանները:
Ֆինչերը հրաժարվել է փոփոխության ենթարկել տեսարանները: Ռեժիսորի որոշումը պաշտպանել է նաև ֆիլմի վաճառքով զբաղվող Sony Pictures ընկերությունը:
«Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմը նկարահանվել է շվեդ գրող Սթիգ Լարսոնի դեդեկտիվ վեպի հիման վրա: Ֆիլմում նկարահանվել են Դենիել Քրեյգը, Ռունի Մարան, Քրիստոֆեր Պլամմերը, Ստելլան Սկարսգարդը և Ռոբին Ռայթը:











































