«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց հանդիպման մասին լուրը: «Այս պահին ես նման պաշտոնական տեղեկություն չունեմ»,- ասաց Գալստյանը: Այն հարցին, թե դա նշանակում է, որ ինքը ոչ էլ հերքում է հանդիպման մասին լուրերը, նա ասաց, որ իր պատասխանին ոչին չի կարող ավելացնել:
Ենթադրվում է, որ հենց այս հանդիպման արդյունքում էլ պետք է հստակեցվի՝ արդյոք ԲՀԿ-ն հայտարարո՞ւմ է 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, թե՞ ոչ: Ըստ լուրերի՝ եթե այժմ ԲՀԿ-ն չհայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ապա կարող է ստիպված լինել դուրս գալ կոալիցիայից և ԱԺ ընտրություններին գնալ վարչական ռեսուրսի էական կորուստներով:
«Առաջին լրատվական»-ին առայժմ չի հաջողվել հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ:











































