Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Երևանի ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի ճակատային հատվածները կմաքրվեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ համապատասխան կառույցներին հանձնարարել է ուսումնասիրել դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի և չհաճախելու պատճառները և հնարավորին աջակցել այդ ընտանիքներին` երեխաների դպրոց հաճախելու հարցը լուծելու ուղղությամբ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հարցի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ կատարվել են ուսումնասիրություններ և այժմ հետևողական աշխատանք է տարվում հաշվառված երեխաներին դպրոցներ ընդունելու նպատակով:

Հանրակրթական դպրոցների ճաշարաններին մատակարարվող սննդի որակի ապահովման հետ կապված զեկուցվել է, որ 106 դպրոցներում արդեն կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Գործընթացը շարունակվում է: Արձանագրված թերությունները վերացնելու և աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ստորաբաժանումների, մատակարար կազմակերպությունների և դպրոցների տնօրենների հետ համատեղ քննարկում կազմակերպել, հստակեցնել սննդակարգի թույլատրելի տեսականու ցանկը և շարունակել իրականացվող ամենօրյա հսկողությունը:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով Շենգավիթ վարչական շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ընդհանուր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուսումնասիրությունները և միաժամանակ վերացնել արձանագրված թերությունները:

Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց գնացող գետնանցումի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալող ընկերության կողմից տարածքը մաքրվել է և ապահովվել արտաքին լուսավորությամբ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ՉԺՀ-ից ներկրված 249 ավտոբուսներն արդեն Երևանում են. գրանցման ու հաշվառման փաստաթղթային ձեւակերպումներից հետո պատրաստ կլինեն շահագործման՝ հատկացված երթուղագծերում: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է մերձքաղաքային եւ հասարակական տրանսպորտի մոնիտորինգը:

Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել կանգառագոտիները, անհրաժեշտության դեպքում կատարել վերանորոգման աշխատանքեր`մաշված ռետինե բարձակները փոխարինել նորերով:

Տ. Մարգարյանը հանձնարարել է նաև պատրաստել և ներկայացնել մայրաքաղաքում ստորգետնյա տրասպորտային և թունելների անցումների վերանորգման անհրաժեշտություն ունեցող նախագծանախահաշվային առաջարկ:

Անդրադառնալով վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի օբյեկտների սեփականտերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը` զեկուցվել է, որ տնտեսվարողների հետ կնքվել է ավելի քան 3600 պայմանագիր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացն ու գարնանն այդ կառույցներին ընդգրկել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներում:

«Յուրաքանչյուր սեփականատեր պետք է հասկանա, որ քաղաքի մաքրությունն ու զարգացումը սկսում է հենց իր հարակից տարածքից: Մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք, որպեսզի սահմանված ժամանակցույցով ավարտենք պայմանագրերի կնքման գործընթացն ու սկսենք բարեկարգման աշխատանքները»,- նշել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2011թ. հայտարարված մրցույթներում շահած, սակայն աշխատանքները չկատարած կամ թերի և անորակ կատարած կազմակերպությունների անվանացանկում տարբեր պատվիրատուների գնահատմամբ ընդգրկվել է 18 կազմակերպություն:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում գտնվող և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի, դրանց ճակատային հատվածների մաքրման ու ներկման աշխատանքների իրականացման նպատակով գույքագրված է թվով 250 շենք: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է կենտրոնական ու երկրորդական փողոցներում գտնվող նմանատիպ շենքերի ամբողջական ցանկը վերջնական տեսքի բերել և ներառել 2012թ. աշխատանքներում:

Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել ծրագիր` ՀՀ մարզերի հետ համագործակցության վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում