Ամերիկյան ռազմաօդային ուժերի C-130 Hercules օդանավը դեկտեմբերի 29-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել ղազախական Ալմաթի քաղաքի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Բիշքեկ ուղևորվող օդանավի շարժիչներից մեկը խափանվել է, այդ պատճառով անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջքի մասին: Անձնակազմի և զինվորականների շրջանում տուժածներ չկան: