Sports Nippon-ը տեղեկացնում է, որ «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստ Կեյսուկե Հոնդան շուտով կհագնի «Լացիո»-ի մարզաշապիկը, քանի որ կողմերն արդեն համաձայնության են եկել կիսապաշտպանի տրանսֆերի հարցում, և գործարքը կկնքվի Հոնդայի` Հռոմում բուժզննում անցնելուց հետո:
Հոնդան արդեն մեկնել է Հռոմ և «Լացիո»-ի նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ համաձայնեցրել անձնական պայմանագրի պայմանները: Ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն, որ ճապոնացու ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Ասթոն Վիլլա»-ն:
«ԲԿՄԱ»-ն Հոնդայի տրանսֆերի դիմաց կստանա 18.5 մլն ԱՄՆ դոլար:









































