Ինչպես հաղորդում է BBC-ն, Ուզբեկստանի իսլամական շարժման առաջնորդ Թահիր Յուլդաշևը հավանաբար սպանվել է 2011 թ. օգոստոսին՝ Պակիստանում: Հետախուզության ներկայացուցչի տեղեկատվության համաձայն՝ նա սպանվել է հրթիռային հարվածից:
Միաժամանակ, Պակիստանի ՆԳՆ-ն նշել է, որ «չկան սպառիչ ապացույցներ» ահաբեկչի մահվան վերաբերյալ:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչն իր հերթին հերքել է Յուլդաշևի մահվան լուրը:










































