Ըստ իրանցի օրենսդրի՝ խորհրդարանը հետաձգել է ԵՄ անդամ երկրներ նավթի արտահանման վրա բեռնարգելք դնելու օրինագծի քննարկումը:
Associated Press-ը հաղորդում է, որ նման բեռնարգելքը պատասխան քայլ կլինի ԵՄ այն որոշման, ըստ որի՝ արգելվում էր Իրանից նավթի ներկրումը և սառեցվում էին Իրանի Կենտրոնական բանկի ակտիվները:
ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ օրենսդիր Ալի Ադիանի Ռադն ասել է, որ օրենսդիրները մինչ քվեարկելը փորձագետների կարծիքների կարիքն ունեն:
Շատ իրանցի պաշտոնյաներ պահանջում են բեռնարգելք դնել ԵՄ անդամ երկրներ նավթի բոլոր արտահանումների վրա՝ մինչ ԵՄ-ի արգելքը ուժի մեջ կմտնի հուլիս ամսին:










































