Բենինի նախագահ Թոմաս Բոնի Յանին կիրակի օրը ընտրվել է Աֆրիկյան միության նոր նախագահ: Այս մասին հայտնում է France-Press գործակալությունը` հիմնվելով միության գործող ղեկավարի՝ Հասարակածային Գվինեայի նախագահ Մբասագոյի հայտարարության վրա:
«Ես շնորհավորում եմ Աֆրիկյան միության նոր նախագահին` Թոմաս Բոնի Յանիին: Ես չեմ կասկածում, որ Ձեր հեղինակության շնորհիվ Դուք կյանքի կկոչեք մեր ջանքերը` ուղղված խաղաղության և անվտանգության հաստատմանը»,- ասել է Մբասագոն:
Աֆրիկյան միության նախագահն ընտրվում է ամեն տարի: Նախագահի թեկնածուների թվում էին նաև Գամբիայի և Նիգերիայի ղեկավարները:








































