ՀՀԿ համամասնական ցուցակը կկազմվի մարտին կայանալիք համագումարից հետո, որի ժամանակ կհաստատվեն այն չափանիշներն ու մոտեցումները, որ կուսակցությունն ունի ԱԺ ընտրություններից առաջ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:
Իսկ ՀՀԿ-ում ՄԻԱԿ-ի երիտասարդների հայտնվելու հնրավորության լուրերի մասին Ռաֆիկ Պետրոսյանն ասաց. «Դա ևս պարզ կլինի համամասնական ցուցակի կազմումից հետո: Ըստ նրա՝ երիտասարդ սերնդի ներգրավումը կուսակցության շարքեր կկատարվի կամաց-կամաց, և դա ամենևին չի նշանակում, որ հին սերունդը դուրս կմղվի: «ՀՀԿ-ում այս մասին ոչ մի խոսակցություն չի հնչել: Նոր սերնդի կողքին նախկին կարող ուժերը կշարունակեն իրենց աշխատանքը»,- ասաց Պետրոսյանը:
Հարցին` իսկ ինքը լինելո՞ւ է ՀՀԿ համամասնական ցուցակում, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց. «Աստված գիտի, ես մեծամասնականով չեմ դրել և չեմ դնի իմ թեկնածությունը. անհարմար է այս տարիքիս գնամ և խնդրեմ բնակչությանը, որ ինձ ընտրի: Դա պետք է որոշի կուսակցության ղեկավար մարմինը: Եթե կուսակցությունը նպատակահարմար գտնի, կմտցնի իմ թեկնածությունը ցուցակի մեջ, ես դեմ չեմ լինի, իսկ եթե ոչ` ոչ»:








































