ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չգիտի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինքը Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով կառաջադրվի՞ պատգամավորության թեկնածու, թե՞ ոչ, այս հարցը որոշելու է նրա հայրենի կուսակցությունը: Այս մասին Հ. Հակոբյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ես չեմ որոշողը»,- ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ նախարարը:
Հիշեցնենք, որ նախորդ` 2007-ի խորհրդարանական ընտրություններում Հրանուշ Հակոբյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով և մինչեւ 2008-ի հունիսին սփյուռքի նախարար նշանակվելը զբաղեցրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:











































