Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, «հաշվի առնելով «Եվրատեսիլ-2012»-ի առանձնահատկությունը»՝ որոշում է ընդունել մայիսին Բաքվում կայանալիք մրցույթի Հայաստանի մասնակցի և երգի ընտրության մրցույթն «անցկացնել ներքին ընտրությամբ»: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն ռադիոկայանը։
Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ և երաժշտական պրոդյուսերներ:
«Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցը և ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչև մարտի 18-ը:










































