Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Ռուսաստանը պրագմատիկ երկիր է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:


Ռոբերտ Քոչարյանը կարծես թե կրկին վերակենդանացման նշաններ է ցույց տալիս: Անցած շաբաթ նա մեկնել էր Մոսկվա և այնտեղ հանդիպում ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ուշագրավն այն է, որ իշխանություններն այդքան էլ չեն կարևորում Քոչարյան-Պուտին հանդիպումը: Օրինակ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս հանդիպմանն ուշագրավ մեկնաբանություն էր տվել. «Կարծում եմ, որ Քոչարյանի և Պուտինի հանդիպումը սովորական մի հանդիպում էր: Չէի ասի` ինչ-որ լուրջ հարց են քննարկել, պարզապես պատշաճությունից ելնելով են հանդիպել»: Այսինքն` Սահակյանի խոսքերից ստացվում է, որ Պուտինը Քոչարյանին ընդունել է ստիպված` ելնելով նախկին բարեկամական հարաբերություններից: Ավելին, Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե Քոչարյանը լուրջ ազդեցություն չունի Հայաստանի ներքաղաքական իրադրության վրա: Իսկ ահա ընդդիմությունն այլ կարծիք ունի Քոչարյանի հայտարարությունների մասին: Ըստ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի` սա Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադարձի հերթական դրսևորումներից է:


– Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա:


– Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ քաղաքականության մեջ. այդ դրսևորումները երբեմն բացահայտ, երբեմն` ոչ բացահայտ կերպով երևում են պարբերաբար: Եվ այդ այցը Քոչարյանի մտադրության բացահայտ դրսևորումներից մեկն էր:


– Այս ամենը համաձայնեցվա՞ծ էր արդյոք իշխանությունների հետ, թե՞ Քոչարյանը գործել է ինքնուրույն, միայնակ:


– Հայաստանում համաձայնեցման աստիճանները էապես ավելի բարձր են, քան այդ մասին խոսում են քաղաքական և քաղաքականամերձ շրջանակները:


Իսկ, Ձեր կարծիքով, Պուտինն ինչո՞ւ ընդունեց նրան:


– Այսօրվա Ռուսաստանը պրագմատիկ երկիր է, նրա պրագմատիկ ղեկավարը իր նպատակները, խնդիրները լուծելու համար հանդիպում է Հայաստանում այն ուժերի, այն մարդկանց հետ, որոնց Հայաստանի էլիտան ձևավորել և հրամցնում է: Այսինքն` ամեն պետություն աշխատում է այն ուժի հետ, որի հետ ի վիճակի է աշխատել, և որն իր տեսանկյունից արդյունավետ է: Այդ առումով, Ռուսաստանը գործ է ունենում այն ձևավորված անձանց և ուժերի հետ, որոնք Հայաստանի էլիտան ներկայացնում է: Այնպես որ, բոլոր տրտունջները, դժգոհությունները պետք է հասցեագրել ոչ թե ՌԴ-ին, այլ` ՀՀ  քաղաքական էլիտային. այսպիսին է այսօր այդ էլիտայի գործունեության արդյունքը: Եվ եթե ինչ-որ մեկին արդյունքը չի գոհացնում, թող առաջին հերթին հայացք նետի իր գործունեությանը, այլ ոչ թե բողոքի Ռուսաստանից: ՌԴ-ն այն է, ինչ կա: Մեր կողմից կերպարի վրա ազդելու հնարավորությունները խիստ սահմանափակ են (չնայած կատարյալին մոտ ՀՀ-ի դեպքում` հնարավոր է): Սակայն մենք մեր գործունեությանը շատ բանով տեր ենք և եղածին նայում ենք որպես գործունեության արդյունք:


– Արդյոք Քոչարյանին հաջողվե՞լ է երաշխիքներ ստանալ ՌԴ-ից:


– Ռուսաստանում երաշխիքներ, աջակցություն կարող է ստանալ այն ուժը, որը ՌԴ-ի տեսակետից ի վիճակի է աշխատել նրա հետ` որպես ստրատեգիական դաշնակից, որը չի կեղծում, չի մոլորեցնում, և որը հուսալի է համագործակցության մեջ: Դա կլինի Քոչարյանը, թե մեկ այլ ուժ՝ ցույց կտա ժամանակը:


– Իսկ, ի՞նչ եք կարծում, արդյոք ՌԴ-ն Քոչարյանին դիտո՞ւմ է որպես այն ուժը, որին կարող է վստահել:


– Իմ կարծիքը կարևոր չէ: Ես տեսնում եմ, թե ինչ է անում Պուտինը, ինչի արդյունքում անում եմ եզրակացություններ: ՌԴ-ն շատ հստակ տեսնում է, որ Հայաստանի համար շատ լուրջ պայքար է ընթանում: Դրա մասին բազմիցս խոսել ենք, և ինքը մասնակից է այդ պայքարին: ՀՀ-ն շատ կարևոր տեղ ունի Կովկասում, իսկ Կովկասը կարևոր տեղ ունի գլոբալ քաղաքականության մեջ: Այնպես որ, ՌԴ-ն գործում է այդ պայքարի տրամաբանության մեջ:


– Քանի որ Քոչարյանն ու Պուտինը հանդիպել են, և այդ մասին ասվում է բացահայտ, կարելի՞ է կարծել, որ ՌԴ-ն իր «դաբրոն» տվել է նրա վերադարձին:


– Այստեղ ավելորդ եմ համարում վերադարձ բառը: Այս կամ այն անձի, ուժի հետ ՌԴ-ի համագործակցության աստիճանը ցույց կտա ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում