Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Մոսկվայից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում թուրք երիտասարդներին խորհուրդ է տվել կնության առնել ռուս աղջիկների:
Դավութօղլուն իր ասածը հիմնավորել է թուրքերի ու ռուսների մտածելակերպի մոտ լինելու հանգամանքով և եզրակացրել, որ այդ ազգությունների ներկայացուցիչների համատեղ ամուսնական կյանքն ամուր կլինի:
Դավութօղլուն որպես օրինակ նշել է, որ երկար տարիներ իր հետ աշխատած Գյուրջան Բալըքն ունի ռուս կին. «Իմ խորհրդականն ունի ռուս կին և հիանալի ընտանիք: Նրա կինն այնքան է ինտեգրվել թուրքական ընտանիքին, որ ներկայումս նրան անգամ դժվար է անվանել օտարազգի:
Ձեզ պետք է հայտնեմ, որ նախկինում մեր ԱԳՆ-ում առկա էին խտրական կանոններ, որոնցով այլազգիների հետ ամուսնացածներին արգելվում էր աշխատել ԱԳՆ-ում: Այդ ժամանակ ինձ դժվարությամբ հաջողվեց Գյուրջանին պահել իր պաշտոնում: Ներկայումս չկան այդպիսի արգելքներ»:









































