Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հունվարի 27-ին հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «ձեռքը սեղմել» և հարաբերությունները բարելավել երկու երկրների միջև: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: Չավեսն ավելացրել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնել, եթե և’ նա, և’ Օբաման վերընտրվեն:
«Եթե ես հաղթեմ այստեղ… իսկ Օբաման հաղթի այնտեղ… հույս ունեմ, որ մենք կրկին կկարողանանք միմյանց ձեռք սեղմել, բանակցությունները վարել և բարելավել հարաբերությունները երկրների միջև»,-ասել է Չավեսը` Կարակասի իր նստավայրում ելույթ ունենալով լրագրողների առջև:
Ամենայն հավանականությամբ, Չավեսի հայտարարությունը Օբամայի տված հարցազրույցի պատասխանն է, որում նա, չնայած ենթադրությանը, որ Վենեսուելայի կառավարությունը փորձում է ԱՄՆ գործողությունները ներկայացնել որպես « իր սեփական սխալների արդարացում», նշել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Կարակասի հետ:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2012 թվականի հոկտեմբերին, իսկ ԱՄՆ-ում` 2012 թվականի նոյմեբերին:
ԱՄՆ-ն և Վենեսուելան դիվանագիտական հարաբերությունները խզել էին 2010 թվականին:









































