Հոլանդիայում ավարտվեց Վայք ան Զեեի ամենամյա մրցաշարի 11-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով անսպասելի պարտություն կրեց իտալացի գրոսմայստեր Դավիդ Նավարայից: Նավարան, ով 10 տուրերից հետո եզրափակում էր մրցաշարային աղյուսակը, իր վաստակած միավորների թիվը հասցրեց 3.5-ի, իսկ Արոնյանը 7.5 միավորով մնաց առաջատարի դիրքում:
Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Լևոն Արոնյան – Դավիդ Նավարա` 0:1,
Վասիլի Իվանչուկ – Բորիս Գելֆանդ` 0:1,
Մագնուս Կառլսեն – Վեսելին Տոպալով` 1:0,
Վուգար Հաշիմով – Թեյմուր Ռաջաբով` 0:1,
Գատա Կամսկի – Հիկարու Նակամուրա` 0.5:0.5,
Ֆաբիանո Կարուանա – Անիշ Գիրի` 0:1,
Լյուկ վան Վիլի – Սերգեյ Կարյակին` 0:1: