Կահիրեում տասնյակ ցուցարարներ հարձակվել են Թահրիր հրապարակի մոտ գտնվող սիրիական դեսպանատան վրա:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ նշելու «Ուրբաթօրյա զայրույթի» տարեդարձը: Մուբարաքի իշխանության դեմ պայքարելու ընթացքում 2011 թվականի հունվարի 27-ը դարձավ ամենաարյունալի օրը Եգիպտոսում:
Ինչպես գրում է mignews.com-ը, դեռևս հայտնի չէ Սիրիայի դեսպանատան վրա հարձակման պատճառը: Սակայն արաբական մի շարք երկրներ հավանություն չեն տալիս Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:








































