ՄԱԿ-ը ցանկանում է փորձել դադարեցնել Սիրիայում արյունահեղությունն այն բանից հետո, երբ Արաբական երկրների լիգայի դիտորդները չկարողացան իրականացնել իրենց առաքելությունը։ Համաշխարհային կազմակերպությունն, ըստ երևույթին, չի պատրաստվում երկրի դեմ պատժամիջոցներ սահմանել:
Reuters-ը կարողացել է ձեռք բերել այն բանաձևը, որը մյուս շաբաթ քննարկման կդրվի ՄԱԿ-ում: Բանաձևի մեջ պահանջվում է քաղաքական անցում, բայց Ասադի կառավարության դեմ ոչ մի պատժամիջոցի մասին այնտեղ խոսք չկա։
Ինչ վերաբերում է ԱԵԼ–ի դիտորդներին, նրանք դեռևս Սիրիայում են, բայց, ինչպես հաղորդում է The New York times-ը, նրանք չեն կարողացել և չեն կարողանում որևէ հաջողության հասնել: Երբ Սաուդյան Արաբիան և մի քանի այլ երկրներ Սիրիայից հետ կանչեցին իրենց դիտորդներին, Լիգան դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ օգնության խնդրանքով, բայց ինչպես երևում է, ՄԱԿ-ը նույնպես շատ մեծ փոփոխություններ չի պատրաստվում առաջարկել:









































