Sunday, 07 06 2026
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանը Հայկական օրինագծի ընդունումից որևէ շահ չունի

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի Սենատը 127 կողմ, 86 դեմ ձայներով հաստատեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը… Այն 15 օրվա ընթացքում պետք է հաստատի նախագահ Նիկոլա Սարկոզին, որից հետո ձեռք կբերի օրենքի ուժ:

Ու մինչ Ֆրանսիայի հայկական գաղթօջախը տոնում է իր հաղթանակը, մինչ Ֆրանսիայի դեսպանատան մոտ «Ազգովի երախտապարտ» ենք ակցիա ենք կազմակերպում, ուրախանում օրինագծով, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան էլ շտապում է հայտարարել, որ Թուրքիան մեծ երկիր է, և այդ օրինագիծն էլ Թուրքիայի համար ուժ չունի, որևէ հայաստանցու կյանքում թե՛ օրինագծի ընդունման, թե՛ հաջորդ օրերին և թե՛ Սարկոզիի վավերացումից հետո փոփոխություն չի լինում: Ավելին` որևէ մեկը այսօր չի կարող ասել, թե ինչ կտա այն հետագայում: Պարզապես հիշեցնենք, որ բոլորովին վերջերս աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայում տպագրվող Nouvelles d’Armenie Magazine ամսագրին տրված հարցազրույցում նշել էր, որ ինքը արդեն սկսել է զզվել այս ամենից, որ երբեք չենք շահի գործը, մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք, ովքեր դեռ հիշողություն ունեն, մահանան, և այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: «Ո՞ր երկիրն է պաշտպանում հայ դատը: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչեց այն, ինչ պետք է ճանաչեր, ոչ ավելին: Ոչ մի երկիր մեզ ընդառաջ չի գալու, երբե՛ք: Դա ջուր է լցնում թուրքական ջրաղացին, նրանք գնալով հարստանում և էլ ավելի մեծ դիրքեր են գրավում: Նրանք արդեն «Մեծ քսանյակի» անդամ են և այլևս անգամ ջանք չեն գործադրում Եվրամիություն մուտք գործելու համար: Այս ո՞ւր ենք գնում: Եվ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի: Ո՞ւմ է դա ձեռնտու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի՞: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Եվ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է: Ես ցանկանում եմ հարցս ուղղել թուրքերին. եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կանվանեք մի ողջ ժողովրդի ոչնչացում»:

Nouvelles d’Armenie Magazine-ի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը, կարևորելով օրինագծի ընդունումը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախևառաջ ֆրանսահայ գաղութի համար էր շահեկան օրինագիծը, ֆրանսահայ գաղութը պաշտպանում է այդ օրենքը, որը կարող է նախադեպ լինել ուրիշ գաղութների համար, հատկապես Ամերիկայում կարող են ավելի զգոնությամբ և հետաքրքրությամբ դիտարկել հայկական գաղութի վիճակը: Բացի այդ, Արա Թորանյանը եզրակացրեց, որ ուշադրությունը, որը ստեղծվել է օրենքի շուրջ, կարող է Հայաստանին ռեգիոնալ մեկուսացումից դուրս գալու հնարավորություն ընձեռել, քանի որ Հայաստան պետությունը Ֆրասիայի համար կարևոր է, իսկ Ֆրանսիան իր հզորությամբ չորրորդ երկիրն է աշխարհում:

Նա շտապեց ավելացնել, որ Ազնավուրը ստորագրեց և շնորհակալություն հայտնեց օրինագծի ընդուման համար: Նա նաև նշեց, որ օրինագծի ընդունումը, մեծ հաշվով, Ֆրանսիային օգուտ չի բերում, բացի խնդրից:

«Նոր Հառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլակյանն էլ նշեց, որ բարձր տրամադրության մեջ է հայկական համայնքը, գոհ են բանաձևի քվեարկությունից, հիմա սպասում են նախագահը ստորագրի, վավերացնի օրինագիծը, որ այն ուժ ունենա:

Անդրադառնալով Շառլ Ազնավուրի` «թքած ունեմ «ցեղասպանություն» բառի վրա» արտահայտությանը, Ժիրայր Չոլակյանը նկատեց, որ այս ասելով` Շառլը չէր ուզում նվաստացնել երևույթը, ընդհակառակը, Շառլ Ազնավուրի խոսքերը հավանաբար մեծ ազդեցություն ունեցան Սակոզիի վրա հատկապես ընտրությունների նախօրյակին և այդ պատճառով ավելի աշխուժացավ օրինագծի քննարկումը: «Մասնավորապես պետք է դիտարկենք, որ ոչ թե միայն հայկական ցեղասպանության ճանաչման վրա օրինագծի վավերացումը, ընդունումը կօգնի, այլ ամբողջ միջազգային քաղաքական հեռանկարները նկատի ունենալով է այս քայլն արված, որովհետև Ֆրանսիան Թուրքիայի վարքագծի դեմ խնդիրներ ունի, Ֆրանսիայի ամբողջ ռազմավարությամբ Թուրքիան խնդիրներ ունի մարդկային ազատության, խղճի ազատության, ժողովուրդների համերաշխության հետ կապված: Թուրքական պետությունն իր ներքին հարցերին ձեռնամուխ պետք է լինի»,- ասաց Ժիրայր Չոլակյանը:

Իսկ ո՞րն է այս ամենում Հայաստանի շահը. խմբագրի խոսքերով, այստեղ Հայաստանի շահ չկա, որ քանի որ Հայաստանի շահը հայաստանցիները կորոշեն և ոչ թե ֆրանսիացիները: Ֆրանսիայի կառավարությունը շահեց, սա Ֆրանսիայի պաշտպանած օրինագիծն է: Նման տեսակետ հայտնեց Ժիրայր Չոլակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում