Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմակատար Ադամ Սթեռլինգը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը շուտով նոր դեսպան կունենա Ադրբեջանում.
«Տվյալ հարցում մենք սպասում ենք նախագահ Բարաք Օբամայի որոշմանը։ Մենք հավատում ենք, որ շուտով կնշանակվի նոր դեսպանը։ Իսկ մինչ այդ մենք հաջողությամբ շարունակում ենք Ադրբեջանում մեր գործունեությունը»։
Սթեռլինգը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի մերձավորներ Ֆրանսիան և Թուրքիան կկարգավորեն իրենց տարաձայնությունները՝ կապված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, որ թեկնածությունն այդպես էլ չհաստատվեց ԱՄՆ Սենատի կողմից, ԱՄՆ է վերադարձել այս տարվա սկզբին։










































