Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՃՈ-ում չափանիշ է եղել ստանալ ավելի քիչ բենզին, բայց հաշվետվության մեջ նշել ստացածից կրկնակի կամ եռակի անգամ ավելին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Սա այս գործով դատական 4-րդ նիստն էր:

Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ: Դատական նիստի ժամանակ, ինչպես և նախորդ նիստին, հարցաքննվեցին 4 վկա՝ ՃՈ 1-ին գումարտակի առաջին վաշտի հրամանատար Յուրա Հովհաննիսյանը, 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերյոժա Հակոբյանը, 2011 թվականի մայիս ամսվա դրությամբ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Կարո Կարապետյանը և Եղիշե Ենգիբարյանը:
Դատական նիստին ներկա էին նաև մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը, ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը:

Հարցաքննված վկաներից 3-ի ցուցմունքներից պարզ դարձավ, որ ճանապարհային ոստիկանությունում չափանիշ է եղել ստանալ ավելի քիչ բենզին, իսկ հաշվետվության մեջ նշել ստացածից կրկնակի կամ եռակի անգամ ավելին, իսկ սա, ըստ երևույթին, համաձայնեցված է եղել գումարտակի հրամանատար Կարախանյանի հետ:

Նշենք, որ դատակոչված հինգ վկաներից մեկը չէր ներկայացել նիստին: Ըստ դատարան ուղարկված փաստաթղթերի` վկա Մերուժան Կարապետյանը տառապում է հիպերտոնիա հիվանդությամբ, բուժվում է Սպիտակի բժշկական կենտրոնում և չի կարող գալ մայրաքաղաք: Չէր ներկայացել նաև վկա Արսեն Արշակյանը:
Վկաների հարցաքննությունը դատարանը կշարունակի փետրվարի 2-ին կայանալիք դատական նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում