Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում հանել մեղադրանքները Ուկրաինայի նախկին կառավարության անդամների, այդ թվում՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի վրայից և չեղյալ համարել նրանց դատավճիռները: Ինչպես հաղորդվում է ԵԽԽՎ պաշտոնական հայտարարության մեջ, ԵԽԽՎ-ն խոր անհանգստություն է հայտնել Տիմոշենկոյի առոշղջական վիճակի վերաբերյալ և կոչ է արել իշխանություններին թույլ տալ նրան բուժվել արտասահմանյան մասնագետների մոտ:
Ինչպես հաղորդում է РБК-ն, ԵԽԽՎ կարծիքով՝ Տիմոշենկոյի մեղադրանքի տեքստը «այնքան անորոշ է, որ կարող է ծառայել նորմալ քաղաքական որոշումները հանցագործությունների տեղ անցկացնելու համար, ինչը հակասում է օրենքի գերակայության հասկացությանը, ինչն անընդունելի է»:
ԵԽԽՎ-ն Ուկրաինայի կառավարությանը քայլեր է առաջարկել երկիր դատական իշխանության անկախությունը բարելավելու ուղղությամբ: Խորհուրդները չկատարելու դեպքում հարցականի տակ կդրվի Ուկրաինայի՝ ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը հարգելու սկզբունքները,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք. 2011 թ. հոկտեմբերի 11-ին Կիևի Պեչորսկի դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին դատապարտեց 7 տարվա ազատազրկման:









































