Thursday, 18 06 2026
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին

Ռուս-թուրքական մերձեցում` դարձյա՞լ Հայաստանի հաշվին

Հունվարի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի ծրագրավորման համատեղ ռազմավարական խմբի երկրորդ հանդիպումը, որը նախագահում էին Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ահմեդ Դավութօղլուն…

Նիստի արդյունքում ստորագրվեց համատեղ հռչակագիր, որը ներառում է երկկողմանի հարաբերությունների ողջ շրջանակը և բաղկացած է 30 կետից… Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու օրինագծի ֆոնին ռուս-թուրքական այս խոսուն հռչակագիրը մտորելու տեղիք է տալիս նախ պաշտոնական Անկարայի կողմից Հայաստանի ուղղությամբ հնարավոր մանևրների գործարկման պարագայում:

Այսպես, ռուս-թուրքական հռչակագրի 26-րդ կետը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Կողմերը շահագրգռվածություն են հայտնել ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ… Հույս է հայտնվել, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի իրականացրած աշխատանքը շուտով կտա իր արդյունքը… Նախարարները հաստատել են ստատուս քվոյի պահպանման անընդունելիությունը՝ փաստելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավոր է հասնել այն սկզբունքների հիման վրա, որոնք արտացոլված են ՄԱԿ-ի կանոնադրությունում, Հելսինկյան եզրափակիչ ակտում, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների կողմից 2009թ. հուլիսին Ակվիլայում, 2010թ. հունիսին Մուսկոկում և 2011թ. մայիսին Դովիլում հնչեցրած համատեղ հայտարարություններում… Կողմերը հաստատել են, որ բանակցային գործընթացին լրացուցիչ ազդակ է հաղորդել 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների արած համատեղ հայտարարությունը… Թուրքիան ու ՌԴ-ն հաստատել են իրենց մտադրությունը՝ սեփական պոտենցիալը հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա կայունացնող ազդեցություն թողնելու հարցում գործածելու համար»…

Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Թուրքիայի կառավարությունների կողմից ստեղծված այս հատուկ կառույցը միտված է երկու երկրների միջև համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ դարձնելուն… Այս խորհրդի ղեկավարներն են երկու երկրների վարչապետները… Ռուս-թուրքական հռչակագրի 25-րդ կետում ներկայացված են ՌԴ-ի և Թուրքիայի պատկերացումները Հարավային Կովկասի խնդիրների լուծման ուղղությամբ. «Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ: Վերահաստատել են ընդհանուր ձգտումը` կայուն խաղաղության մթնոլորտի ապահովման, տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցում: Կողմերը ելնում են նրանից, որ բոլոր կովկասյան պետությունները պետք է զերծ մնան ուժի կիրառումից, հետամուտ լինեն հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման միջոցներին: Նախարարները ամրագրել են հումանիտար, մշակութային և առևտրատնտեսական կապերի զարգացման կարևորությունը որպես տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործոն»:

Ծավալուն հռչակագրից զատ, ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ցուցադրեցին համերաշխություն նաև այլ հարցերում: Լավրովն, օրինակ, հայտարարեց. «Մոսկվան և Անկարան դեմ են Սիրիայում արտաքին ուժային միջամտությանը… Մենք ունենք սկզբունքային դիրքորոշումներ, որոնք մեծ մասամբ համընկնում են… Մենք, անկասկած, հանդես ենք գալիս Սիրիայում բռնության դադարեցման, սիրիական խնդրի քաղաքական կարգավորման օգտին… Մենք նաև կողմ ենք, որ արտաքին խաղացողները նպաստեն իրադարձությունների զարգացման հենց նմանատիպ սցենարին… Մենք դեմ ենք արտաքին ռազմական միջամտությանը»… Դավութօղլուն իր հերթին անդրադառնալով Իրանի խնդրին` նկատեց. «Թուրքիան բացառում է իր տարածքից Իրանի դեմ որևէ ռազմական գործողություն… ՆԱՏՕ-ի շրջանակներում մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ հարևան երկրների դեմ միջոցներ չձեռնարկվեն… Դա մասնավորապես վերաբերում է ՌԴ-ին և Իրանին… Իրանի հետ սահմանը խաղաղության սահման է… Դա այդպես է և այդպես էլ կլինի… Թուրքիան երբեք չի աշխատել ու շփվել այն երկրների հետ, որոնք ցանկանում են վնաս հասցնել հարևան երկրներին»…

Որ Թուրքիան արևմուտքից երեսը թեքում է և որոշակի ժամանակաշրջան հարաբերությունների սառեցում ու լարում կնկատվի` հասկանալի է, սակայն անհասկանալի է ՌԴ միջոցով Թուրքիայի դերի բարձրացման փորձը նախ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայացնող Ռուսաստանը փաստացի շահագրգիռ կողմի` պաշտոնական Անկարայի հետ ոչ միայն քննարկում է ԼՂ հարցը, այլև նույն խնդրի վերաբերյալ մի տպավորիչ պարբերություն ամրագրում ռուս-թուրքական հռչակագրում, որտեղ նշվում է` Թուրքիան ու ՌԴ-ն հաստատել են իրենց մտադրությունը՝ սեփական պոտենցիալը հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա կայունացնող ազդեցություն թողնելու հարցում գործածելու համար…

Իսկ գուցե սա դեռ ամենը չէ՞… Գուցե Մոսկվայի ջանքերով Անկարան ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հնարավոր շղթան Եվրոպայում կանգնեցնելու ճանապարհին դարձյա՞լ վերակենդանացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման, որպեսզի ի լուր աշխարհի հայտարարի` մենք լծվել ենք հարաբերությունների կարգավորմանը հայերի հետ, մի խանգարեք… Այսպիսի սցենարի զարգացման դեպքում նույնիսկ չարժե քննարկել պաշտոնական Երևանի կեցվածքը… Սերժ Սարգսյանը, անկասկած, նախընտրական թոհուբոհում մեծ խանդավառությամբ կմխրճվի «ֆուտբոլային դիավանագիտություն-2» գործընթացի մեջ` քարոզարշավում նախընտրական տեսահոլովակներում ցանկալի կադրերը հարստացնելու ձգտումով:

Թե ինչ կարժենա ռուս-թուրքական մերձեցումը և ինչ գին կվճարենք մենք այս անգամ` ավելի հստակ կլինի ապագայում, սակայն մեկ բան ակնհայտ է` թե՛ Թուրքիան, թե՛ ՌԴ-ն սեփական շահերից ելնելով, երրորդ կողմերին «պատժելու» ճանապարհին միջոցների առջև կանգ չեն առնում: Մտավախությունը թերևս մեկն է` Հայաստանը մանրադրամ դարձնելը նման նախաձեռնություններում անթույլատրելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում