ԱՄՆ պետբյուջեի կրճատման ծրագրի շրջանակներում երկրի պաշտպանության նախարարությունը մինչև 2017 թ. ցամաքային ուժերի և ծովային հետևակի շարքերը կկրճատի 100 հազար ծառայողով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան: Նրա խոսքերով՝ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն կտան առաջիկա 10 տարվա ընթացքում տնտեսել 487 մլրդ դոլար:
Բացի այդ, Պանետան նշել է,- որ կփակվեն մի քանի ռազմաբազաներ, կնվազեցվեն ռազմական տեխնիկայի գնման տեմպերը, կրճատումներ կկատարվեն առավելապես ծովային հետևակում:





































