Իսպանիայում շարունակվում են խոսակցություններ տարածվել Ժոզե Մոուրինյոյի` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ իսպանական ԶԼՄ-ները նշում էին, որ պորտուգալացին ցանկանում է «արքայական ակումբ»-ից հեռանալ ընթացիկ տարվա հունիսին` թիմի անհաջող ելույթների և «Ռեալ»-ի առաջատար խաղացողների, մամուլի հետ լարված հարաբերությունների պատճառով:
Մոուրինյոն հայտարարեց, որ ինքը թիմի նախագահի հետ հիանալի հարաբերությունների մեջ է գտնվում, բայց եթե ցանկանա հեռանալ, ապա ստիպված կլինի «Ռեալ»-ին վճարել 20 մլն եվրո:
Ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն, որ «Ռեալ»-ի ղեկավարությունը Մոուրինյոյին փոխարինող է փնտրում և դիտարկում է Արսեն Վենգերի և Յոահիմ Լյովի թեկնածությունները:







































