Tuesday, 23 06 2026
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին

Իրավունք ունե՞ր նախագահը ներում շնորհելուց հետո պատիժ նշանակել

Հայաստանում մահապատժի դատապարտվածների պատիժը հետագայում փոխվեց ցմահ ազատազրկման: Այս խնդրի հետ կապված կա մի հակասություն, որի շուրջ թեև տարատեսակ խոսակցությունները և վեճերը ծավալվում են դեռ 2003 թվականից, բայց դրանք միշտ, այսպես ասած, մի պատի են դեմ առնում:

Խոսքը վերաբերում է Հայաստանում մահապատժի դատապարտված անձանց ներում շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրին, որը իրավաբան Արայիկ Ղազարյանի համոզմամբ` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տեսակետից խախտում է պարունակում:
Մասնավորապես` համեմատական վերլուծության ենթարկելով ներում շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը Եվրոպական կոնվենցիայի նախադեպերի հետ, իրավաբանը եկել է այն եզրահանգման, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր է ցմահ դատապարտվածների հետ կապված խնդիրներ ունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Եվրոպական կոնվենցիայում կա 7-րդ հոդված` պատիժ` բացառապես օրենքի հիման վրա, համաձայն որի` անձի նկատմամբ կարելի է պատիժ նշանակել այն օրենքով, որն ուժի մեջ է հանցագործությունը կատարելու պահին, այսինքն` այս հոդվածը վերաբերում է պատժի նշանակման ոլորտին»,- ասում է իրավաբանը և ընդգծում, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` այնպիսի որոշումները, ինչպիսիք են ներումը, համաներումն ու պայամանական վաղակետ ազատելը` 7-րդ հոդվածի տակ չեն մտնում, քանի որ դրանք արդեն վերաբերում են պատժի կիրառության ոլորտին: Իսկ ՀՀ նախագահի հրամանագիրը մեկ նախադասություն է, բայց 2 մասից է բաղկացած: «Ներում շնորհել` դա պատժի կիրառության ոլորտին ուղղված որոշում է, ինչպես կասեր Եվրոպական դատարանը, և հաջորդը` ներվածի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ, դա արդեն պատժի նշանակմանն է վերաբերում»,- ասաց իրավաբանը:

Արայիկ Ղազարյանի խոսքով` ելնելով հենց նշված հանգամանքներից պետք է ասել, որ կասկած է առաջանում նախագահի հրամանագրի օրինականության առումով, քանի որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն` պատիժ կարող են նշանակել միայն դատարանները, հետևաբար երբ նախագահը հրամանագրում սկսել է նախադասությունը` «շնորհել ներում…», հենց այստեղ նա պետք է կանգ առներ և հաջորդ հարցով արդեն դատարանները պետք է զբաղվեին ու դատարանները որոշեին, թե ներում շնորհելուց հետո ինչ պատիժ պետք է նշանակել: Եվ եթե դատարանները զբաղվեին այս հարցով, նրանք պետք է որ նշանակեին այն պատիժը, որը կկարգավորվեր հանցագործության կատարման ժամանակ ուժի մեջ եղած օրենքով, մինչդեռ կիրառվեց 2003 թվականի Քրեական օրենսգիրքը, այսինքն` ցմահ ազատազրկումը:

«Եթե Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խնդիր կա, այսինքն` օրենքը կիրառվել է հետադարձ կերպով և նախագահը լիազորություն չուներ նշանակել պատիժ, նա պետք է դա զիջեր դատարաններին, այստեղ նաև խախտվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին մասը, որը վերաբերում է ազատությունից զրկելու այն ժամանակահատվածին, որն ընկած է դատապարտվելուց հետո: Եթե մենք հարցին նայենք հին քրեական օրենսգրքով, ապա այն պահից, երբ լրանում է ցմահ ազատազրկվածների համար օրենքով սահմանված ժամկետը` 20 տարին, նրանց համար սկսվում է այն ժամանակահատվածը, որն արդեն Կոնվենցիայի խախտում է»,- ասում է իրավաբանը:

Այստեղ էլ պետք է նկատի ունենալ, որ եթե մահապատժի դատապարտվածների նկատմամբ ցմահ ազատազրկում սկսեց նշանակվել 2003 թվականին, ապա դատարանները միայն 2006 թվականին սկսեցին անդրադառնալ այդ հարցին, մինչդեռ համաձայն օրենսդրության` կալանքը կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ դատապարտումից հետո: Այսինքն` 2003-2006 թվականներին ցմահականներն ազատությունից զրկված են եղել` առանց դատարանի որոշման:
Ընդ որում՝ պետք է նաև անդրադառնալ այն հարցին, թե արդյոք 2006 թվականի դատարանի որոշումները կարելի է համարել դատաքննության հետևանքով կայացված որոշումներ, որովհետև հայտնի է, որ 2006 թվականին ամբողջ ծավալով դատաքննություն տեղի չի ունեցել, և այդ որոշումները կայացվել են արագացված դատավարությունների արդյունքում:

«Այնպես որ, մնում է հստակ հասկանալ, թե արդյոք չե՞ն կարող այդ անձինք դիմել Եվրոպական դատարան` վիճարկելու այն ժամկետը, որը սկսվում է 20 տարի ազատազրկման ժամկետը սպառելուց հետո` այն մասով, որ օրինականության սկզբունքի խախտմամբ նրանց նկատմամբ նշանակվել է պատիժ մի անձի կողմից, ով իրավունք չուներ պատիժ նշանակել: Իրականում պատիժը պետք է նշանակվեր ոչ թե այդ ժամանակվա քրեական օրենսգրքով, այլ օրենքի հետադարձ կիրառմամբ, այն օրենքով, որը գործել է հանցագործության կատարման պահին»,- ասում է Արայիկ Ղազարյանը` հավելելով, որ նախագահի հրամանագիրը իրավական անորոշություն է առաջացնում այս հարցում, և եթե մեր ցմահականները որոշեն դիմել Եվրադատարան, ապա Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում