Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Եթե իշխանությունն անցած 20 տարիներին նպատակաուղղված աշխատանք տաներ, այսօր ավելի լավ մամուլ կունենայինք. Բ. Եսայան

«Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանն այնքան էլ համամիտ չէ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածի հետ, ուր նշվում է, որ մեր երկիրը մամուլի ազատության հարցում 2011-ին զգալի թռիչք է արձանագրել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Այն, որ Հայաստանը 101-րդ հորիզոնականից իջել է 77-րդ հորիզոնական, այնքան էլ մեծ թռիչք չեմ համարում: Մեր թռիչքն առաջ է ընդամենը 24 աստիճանով: Ավելի մեծ հետթռիչքներ կան: Օրինակ՝ զեկույցում ԱՄՆ-ը 27 աստիճանով հետ է մղվել: Իհարկե, չէի ասի, որ սրանից ԱՄՆ-ում խոսքի ազատությունը պակասել է»,- ասաց Բագրատ Եսայանը:

Նա նաև հիշեցրեց, որ ըստ զեկույցի՝ Հայաստանն ավելի լավ վիճակում է, քան հարևան երկրները, մասնավորապես՝ Ադրբեջանը, ուր անցած տարի նույնիսկ մի լրագրող էր սպանվել:

«Բայց եթե նայում ենք զեկույցին, ապա այնտեղ մեզ հաջորդող հարևանները Քուվեյթն ու Տոգոն են, իսկ մեզնից առաջ է Սենեգալը: Նրանք, ովքեր հպարտանում են՝ ասելով, թե խոսքի ազատության հարցում ոստյուն ենք կատարել, լավ կանեին համեմատվեին ոչ թե Ադրբեջանի, Իրանի ու Թուրքմենստանի, այլ, ասենք, Էստոնիայի հետ: Էստոնիան զեկույցում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ գտնվելով խոսքի բացարձակ ազատություն վայելող երկրների շարքում: Մինչև 1991 թվականը Հայաստանն ու Էստոնիան գտնվում էին նույն երկրի կազմում, և եթե հայաստանյան իշխանություններն անցած 20 տարիներին նպատակաուղղված աշխատանք տանեին, մենք այսօր կհպարտանայինք ոչ թե 77-րդ, այլ ավելի լավ հորիզոնականներով»,- նշեց Բագրատ Եսայանը:

Ըստ «Երկիր» օրաթերթի խմբագրի՝ միջազգային կառույցների նմանօրինակ գնահատականներից ինքը ոչ շատ ոգևորվում, ոչ էլ հուսահատվում է: «Մեր կյանքի ու մամուլի վիճակը դրանից ոչ վատանում է, ոչ էլ լավանում».- ասաց Եսայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում