Շոտլանդիան լրջորեն մտածում է Մեծ Բրիտանիայից առանձնանալու և անկախ պետություն դառնալու մասին:
Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը, հանդես գալով Լորդերի պալատի առաջ, հայտարարել է, որ մտադիր է 2014 թ. աշնանը հանրաքվե անցկացնել:
Վարչապետի խոսքերով՝ իր աշխատանքները կսկսի նաև անկախ խորհրդարանը, որի լիազորություններն ավելի կընդարձակվեն:
Էդինբուրգում այս իրադարձություններն անվանում են «առաջին սահմանադրական քայլ»` ուղղված Շոտլանդիայի անկախացմանը:
Հարցումների արդյունքում պարզվել է, որ Շոտլանդիայի բնակչության մոտ 38 %–ը կքվեարկի հօգուտ անկախացման: «Ֆինանսական առումով դա ոչ մեկին ձեռնտու չէ, Անգլիան և Շոտլանդիան վաղուց է, ինչ միասին են։ Բաժանումից կտուժեն բոլորը»,- նշում են շոտլանդացիները:
Լոնդոնում այս գաղափարի դեմ ակտիվորեն առարկում են: Վարաչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ հանրաքվեն պետք է ավելի շուտ անցկացնել. ոչ թե 2014 թ աշնանը, այլ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:










































