Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հրապարակել է նախորդ տարի իրականացված ադրբեջանական արտահանման մասին տվյալներ։
Դրանք վկայել են, որ 2011 թվականին ադրբեջանական ողջ արտահանման մեջ նավթի ու նավթամթերքի մասնաբաժինը կազմել է 91.94 տոկոս։ Դրանից 86.2 տոկոսը բաժին է ընկել հում նավթին, 5.74 տոկոսը՝ նավթամթերքին։
Հիշեցնենք, որ 2010 թվականին էլ ադրբեջանական ողջ արտահանման մեջ նավթի ու նավթամթերքի մասնաբաժինը կազմել է 92.55 տոկոս։ Ընդ որում, 86.53 տոկոսը բաժին էր ընկել հում նավթին, իսկ 6.02 տոկոսը՝ նավթամթերքին։











































