Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Որքա՞ն կդիմանա Հանրապետականը

ՀՀԿ և ԲՀԿ հարաբերությունը կարծես թե շարունակում է լարվել, և այդ լարումը կարծես էլ ավելի է խորանում: Հանրապետականը շարունակում է ձերբակալել ԲՀԿ-ական կարկառուն դեմքերին, նաև խրախուսել արտահոսքը այդ կուսակցությունից, իսկ Բարգավաճ Հայաստանն էլ ավելի ու ավելի է հակվում ընդդիմադիր նախաձեռնություններն աջակցելուն: Այլ կերպ ասած, հասունանում է այն պահը, երբ կողմերը կամ պետք է վերջնականապես պայմանավորվեն նոր խաղի կանոնների շուրջ, կամ էլ պարզապես պետք է հայտարարեն իրենց կոալիցիոն և իշխանական ապահարզանի մասին և սկսեն բացահայտ պայքարը միմյանց դեմ:

Ինչպես երևում է ԲՀԿ մարտավարությունից, այս կուսակցությունը չի պատրաստվում ապահարզան տալ առաջինը, այլ ամեն կերպ փորձում է մնալ իշխանության մեջ և գործել այսպես ասած ընդհատակյա ռեժիմով, միավորներ հավաքելով մեկ այս, մեկ այն կոմից, այսինքն մեկ իշխանությունից, մեկ ընդդիմությունից:

Այսինքն, կարծես թե հասունանում է մի իրավիճակ, երբ Բարգավաճ Հայաստանին ապահարզան պետք է տա Հանրապետական կուսակցությունը, դադարեցնելով իշխանության ընդհատակում ԲՀԿ գործունեությունը, ԲՀԿ-ին զրկելով այդ հնարավորությունից: Ընդ որում, այստեղ գլխավորն իհարկե այն է, որ ԲՀԿ ստվերային հրամանատարը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանն ունի դա կանխելու միայն մեկ ճանապարհ՝ նախաձեռնել կոալիցիայի փլուզում և ապահարզան տալ ԲՀԿ-ին, կուսակցությանը դուրս թողնելով իշխանությունից:

Թվում է, որ այդ կերպ ԲՀԿ-ն կարող է միանալ ընդդիմությանը և մինչ Սերժ Սարգսյանը կհասցնի ոչնչացնել այդ կուսակցության ռեսուրսների հիմնական մասը, կարող է ընդդիմության հետ մեկտեղ զգալի հարված հասցնել Սարգսյանին: Սակայն, իշխանության մեջ մնացող ԲՀԿ-ն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում Սարգսյանի համար և ավելի ու ավելի քիչ կառավարելի և վերահսկելի: Ահա դա է, որ Սարգսյանին կարծես թե այլ ելք չի թողնում, քան անձամբ նախաձեռնել ԲՀԿ-ի «արտագաղթ», եթե Բարգավաճն ինքը չի ուզում որևէ կերպ դուրս գալ կոալիցիայից և իշխանությունից: Կանի՞ Սերժ Սարգսյանն այդպիսի քայլ, թե պարզապես էլ ավելի կուժեղացնի ճնշումը Բարգավաճ Հայաստանի վրա, նպատակ հետապնդելով ոչ թե դուրս մղել ԲՀԿ-ին, այլ պարզապես ստիպել, որ կուսակցությունն աշխատի իր օգտին:

Բանն այն է, որ Սարգսյանը միգուցե վստահ էլ չէ, որ առանց Բարգավաճ Հայաստանի կկարողանա դիմագրավել ընդդիմադիր ճնշումներին, իսկ հույսը դնել միայն այն բանի վրա, որ ընդդիմությունը չի միավորվի երբեք և իքս պահին տարաձայնությունները միշտ էլ հնարավոր կլինի խաղարկել, Սերժ Սարգսյանը կարող է և չհամարձակվել և չհամարել ռացիոնալ: Սակայն մի բան կարծես թե ակնհայտ է, որ ինչքան Ծառուկյանը ձգում է, այնքան Սերժ Սարգսյանն է կանգնում որոշում կայացնելու անհապաղ անհրաժեշտության առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում